Համացանցում հայտնվել է «Թղթե տնակ» ֆիլմի նոր թրեյլերը՝ Քեւին Սփեյսիի ու Ռոբին Ռայթի մասնակցությամբ

19:04   11 փետրվարի, 2016

Մարտի չորսին Netxlix ալիքով մեկնարկում է «Թղթե տնակ» (House of Cards) սերիալի չորրորդ եթերաշրջանը: Գլխավոր դերերում դարձյալ Քեւին Սփեյսին ու Ռոբին Ռայթն են:

Իսկ մինչ այդ ընկերության Youtube ալիքում հայտնվել է հանրահայտ սերիալի չորրորդ եթերաշրջանի նոր թրեյլերը:

Ըստ սյուժեի՝ նոր եթերաշրջանում Սփեյսիի հերոսը պայքարում է երկրորդ նախագահական ժամկետի համար:



© NEWS.am STYLE