Լավ սիրուհու գաղտնիքները

23:43   9 փետրվարի, 2013

Իսկական կինը պետք է հոգատար եւ ուշադիր մայր լինի, լավ տնտեսուհի, հավատարիմ կին եւ … հրաշալի սիրուհի։ Ի՞նչ գաղտնիք է պետք իմանալ։

Եթե մայրական բնազդը մեզ բնությունից է տրված, իսկ ուտելիք պատրաստել կարելի է նաեւ մեխանիկորեն, ապա հրաշալի սիրուհի դառնալն այնքան էլ հեշտ չէ։ Պարզվում է՝ դրա համար ջանքեր են պետք։

Առաջին գաղտնիքն այն է, որ իսկական սիրուհին տղամարդուն եւ նրա հետ անցկացրած գիշերը տոն է համարում եւ ոչ՝ պարտականություն։ Ձգտեք ձեր հարաբերություններին հենց այդպես էլ նայել։ Ձեռք բերեք շլացնող մի զգեստ։ Ուրախացրեք ձեր ամուսնուն ու ձեզ՝ ռոմանտիկ երեկո կամ անսպասելի ռեստորան այց կազմակերպելով։

Հաջողակ սիրուհու երկրորդ գաղտնիքը խելքն է։ Մի զարմացեք, քանի որ հենց խելացի ու սրամիտ կնոջ հետ տղամարդը կարող է զրուցել ընդմիջումներին։

Երրորդ գաղտնիքը պահանջում է, որ տղամարդուն թույլ տաք իրեն թագավոր ու տեր զգալ։ Հավատացեք, նման պահվածքն անպայման կպարգեւատրվի։

Չորրորդ գաղտնիքը սեռական հարցերում փորձառությունն է։ Տղամարդիկ թեեւ էությամբ ակտիվ են, սակայն սիրում են, երբ ակտիվություն ցուցաբերում է կինը։ Մի ամաչեք, չէ՞ որ ձգտում եք սիրելիին հաճույք պարգեւել։

Դրան հասնել հաճախ խանգարում է կնոջ ընկճվածությունն ու անինքնավստահությունը։ Հետեւաբար՝ հինգերորդ գաղտնիքն է. սիրիր ինքդ քեզ։ Շատ կարեւոր է քեզ, արտացոլանքդ ու մարմինդ սիրելը։

 

Հրապարակվում է Intim-newsկայքի նյութերով



© NEWS.am STYLE