Ռոմանտիկ դիմահարդարում` Վալենտինի օրվա համար

17:03   11 փետրվարի, 2016

Շուտով սիրահարները միմյանց սեր խոստովանելու եւս մեկ «պաշտոնական» առիթ կունենան, քանի որ մոտենում է Վալենտինի օրը` սիրո միջազգային տոնը:

Այդ օրը տղաներն իրենց սիրելիներին կհրավիրեն ռոմանտիկ ընթրիքի: Իսկ ռոմանտիկ ընթրիքին պետք է ներկայանալ ոչ միայն ռոմանտիկ տրամադրությամբ, այլեւ ռոմանտիկ տեսքով:

Վալենտինի օրվա դիմահարդարումների օրինակները շատ են, սակայն խոստովանեք, որ յուրաքանչյուր դիմահարդարում ավելի դրամատիկ է դառնում, երբ շուրթերն ընդգծում եք կարմիր շրթներկով: Իսկ Վալենտինի տոնը, կարծես թե, ասոցացվում է հենց կարմիր գույնի հետ:

YouTube-ի օգտատեր Քեթլին Լայթսը, պարբերաբար, ցանցում կիսվում է իր դիմահարդարման խորհուրդներով: Այս անգամ գեղեցկուհին պատմում եւ ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կարելի է ստանալ Վալենտին օրվա համար` օգտագործելով արհեստական թարթիչներ եւ դասական համարվող կարմիր շրթներկ:

Այսպիսով, նախ` պետք է դեմքը հարթեցնել համապատասխան քսուքների եւ դիմափոշու օգնությամբ: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել աչքերի ներքեւի հատվածին, քանի որ դիմահարդարման հաջողությունը, հիմնականում, կախված է դեմքի ճիշտ կոնտուրից:

Քեթլինը խորհուրդ է տալիս օգտագործել բաց երանգի տոնային քսուք, որն էլ ավելի կընդգծի շուրթերի կարմիր գույնը:

Աչքերի անկյուններն ու ներսի հատվածը ընդգծեք սեւ մատիտի բարակ գծով: Վերին եւ ներքին հատվածներում տարածեք բաց շագանակագույն երանգի ստվերաներկ: Թարթիչներն ընդգծեք թարթչաներկով: Եթե ցանկանում եք, որ դրանք շատ ավելի երկար եւ խիտ տեսք ունենան, օգտաործեք արհեստական ծավալուն թարթիչներ:

Շուրթերն ընդգծեք կարմիիր երանգի մատիտով, այնուհետեւ դրա վրայից տարածեք կարմիր երանգի ջրալի շրթներկ:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE