Քլոե Քարդաշյանին ու Լամար Օդոմին «բռնացրել են» Լոս Անջելեսի օդանավակայանում

16:22   11 փետրվարի, 2016

Այսօր ուշ երեկոյան Նյու Յորքում մեկնարկում է Նորաձեւության շաբաթը, որտեղ ամբողջական կազմով հավաքվում է Քարդաշյանների գերդաստանը: Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քանյե Ուեսթը կներկայացնի իր նոր հավաքածուն ու նոր ալբոմը: Քայլի Ջեները ռեփ երգիչ Tyga–ի հետ ներկա է եղել նախնական ցուցադրություններից մեկին, որտեղ Tyga –ն պետք է ելույթ ունենար: Քիմն արդեն ներկայացել է լուսանկարիչներին, հիմա էլ եկել է Քլոե Քարդաշյանի ժամանակը

31-ամյա հեռուստաաստղին տեսել են Լոս Անջելեսի օդանավակայանում ամուսնու՝ Լամար Օդոմի հետ: 

Ինչպես հայտնի է, Լամար Օդոմը այժմ Լոս Անջելեսի հիվանդանոցում է Նեւադայում մարմնավաճառների հետ իր բուռն արկածներից հետո։ Սակայն Օդոմը սկսել է ապաքինվել, եւ հանգստյան օրերին Քիմի ու Քլոեի հետ զբոսնել է հիվանդանոցի պուրակում: 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ X17Online



© NEWS.am STYLE