Քենդալ Ջեները դատի է տվել հանրահայտ կոսմետիկ ապրանքանիշին

18:08   11 փետրվարի, 2016

Քենդալ Ջեները դատի է տվել Cutera հանրահայտ կոսմետիկ ապրանքանիշին:

Քիմ Քարդաշյանի քույրը դժգոհ է, որ իր լուսանկարն օգտագործվել է պզուկների դեմ բուժակարգի գովազդում, գրում է TMZ-ը:

20-ամյա մոդելի լուսանկարները զետեղվել են ընկերության գովազդային վահանակների վրա՝ առանց Քենդալի թույլատվության:

Քենդալը դիմել է իր դատապաշտպաններին՝ խնդրելով ընկերությանը 10 միլիոն դոլարի հայց ներկայացնել: Իրավաբանները նաեւ նշել են, որ այդ ապրանքանիշի ներկայացուցիչները մինչ այդ երբեւէ առեւտրային առաջարկներով չեն դիմել Քենդալին ու իրավունք չունեն նրա կերպարն օգտագործել իրենց գովազդում:



© NEWS.am STYLE