Ես այն աղջիկն եմ, ով պատրաստ է լսել մարդկանց խնդիրների մասին. Այսօր ծնվել է Ջենիֆեր Էնիսթոնը

18:35   11 փետրվարի, 2016

Այսօր ծննդյան 47-ամյակն է նշում ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը: «Ընկերները» հեռուստասերիալում Ռեյչել Գրինին մարմնավորելու համար Էնիսթոնն արժանացել է «Էմմի» եւ «Ոսկե Գլոբուս» մրցանաների:

Դերասանուհին իր հումորով փայլում էր դեռեւս դպրոցական տարիներից: Նրան անվանում էին ծաղրածու, քանի որ Էնիսթոնը հեշտությամբ կարողանում էր բարձրացնել բոլորի տրամադրությունը:

Ջենիֆերի հոբիներից է  նկարչությունը: Նրա նկարներից մեկը, նույնիսկ, հայտնվել է Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում:

Պատահական չէ, որ ֆիմերում Ջենիֆերը հաճախ է մարմնավորում սպասուհիների կամ վաճառողուհիների: Այս մասնագիտությունների փորձը դերասանուհին ձեռք է բերել իրական կյանքում:

Դերասանուհին ունի մի մեծ ֆոբիա` նա վախենում է թռիչքներից:

Երկար տարիներ մամուլում Ջենիֆերի անունը շոշափվում էր Բրեդ Փիթի անվան կողքին: Շատերը կարծում են, թե Բրեդը մինչ օրս դերասանուհու ամուսնու կարգավիճակում կլիներ, եթե հանդիպած չլիներ Անջելինա Ջոլիին:

Ջենիֆերն ու Բրեդ Փիթը միմյանց հանդիպել են 1998 թ-ին, որից հետո էլ սկսվել է նրանց սիրավեպը, իսկ 2011 թ-ից դերասանուհին սկսեց հանդիպել դերասան Ջասթին Թերուի հետ: 2012 թ-ին զույգը հայտարարեց նշանադրության մասին: Եւ միայն  անցած տարի Ջենիֆերն ու Թերուն դարձան օրինական ամուսիններ:

Ջենիֆերի մասնակցությամբ սիրված ֆիլմերն են` «Ձեւացրու, թե իմ կինն ես», «Ամուսնալուծություն` ամերիկյան ձեւով», «Բրյուս Ամենակարողը», «Մարլին եւ ես», «Լուրեր են պտտվում», «Ավելի, քան ընկերներ» եւ այլն:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE