Քսենիա Սոբչակ vs Քիմ Քարդաշյան. Քանյե Ուեսթի հավաքածուի երկարաճիտ կոշիկները Dior-ի վատ կրկնօրինակն է

16:39   11 փետրվարի, 2016

Քիմ Քարդաշյանը հաստատ ոչինչ չգիտի Քսենիա Սոբչակի մասին, սական վերջինիս դա չի խանգարում գնահատականներ տալ նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի նոր հավաքածուի կոշիկներին:

Քիմը իր Twitter-ում հրապարակել է Ուեսթի Yeezy հավաքածուից բոտիլիոնների լուսանկարը: Մինչ նրա բաժանորդները հիանում էին ոճային կոշիկով, Սոբչակն այդ բոտիլիոնները անվանել է Dior–ի հավաքածուի կոշիկների «վատ կրկնօրինակը»: Քսենիա Սոբչակի կարծիքով, Քանյե Ուեսթը ոչ միայն պատճենել է Dior-ի դիզայնը, այլեւ անհաջող է պատճենել: 

Հարկ է նշել, որ Քիմ Քարդաշյանը դժվար թե երբեւէ կարդա Քսենիա Սոբչակի մեկնաբանությունները: 



© NEWS.am STYLE