Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը

19:39   12 փետրվարի, 2016

Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին մշտապես հուզում է մի հարց՝ ինչպես երիտասարդ մնալ ցանկացած տարիքում եւ երբեք չկորցնել իրենց հմայքը։ Եվ եթե այս հարցում կոսմետիկ միջոցները կարող են միայն քողարկել առաջացած խնդիրները, մենք առաջարկում ենք դիմել բնական միջոցների օգնությանը եւ սննդակարգում ավելացնել հետեւյալ 5 մթերքները։

Վարսակաշիլա

Նախաճաշին վարսակաշիլա ուտելով՝ դուք ոչ միայն հագեցնում եք քաղցը, այլեւ օրգանիզմը հարստացնում ամինաթթուներով, վիտամին E-ով, ազատվում ազատ ռադիկալներից, ինչպես նաեւ բարելավում մաշկի վիճակը։

Թուրինջ

Վիտամին C-ով հարուստ թուրինջը նպաստում է կոլագենի արտադրությանը, ինչն էլ խոչընդոտում է կնճիռների առաջացմանը։

Մոցարելա պանիր 

Մոցարելա պանրի շնորհիվ գեղեցիկ եւ սպիտակ ատամները գրավիչ ժպիտ կապահովեն ձեզ։ Կալցիումով հարուստ այս սննդամթերքը առողջարար է ձեր ատամների համար, եւայն նպաստավոր ազդեցություն է թողնում ատամների էմալի վրա։ Այն նաեւ բարձրացնում է թքի արտադրությունը, ինչի արդյունքում ատամնափառ եւ բակտերիաներ չեն առաջանում։

Սուրճ

Չափավոր քանակի կոֆեինը օգնում եւ խթանում է արյան հոսքն ու ավելի թարմ տեսք տալիս մաշկին։

Ընկույզ

Ընկույզը հարուստ է օմեգա 3 ճարպաթթվով, որը բարձրացնում է մաշկի խոնավությունը եւ պայքարում կնճիռների դեմ։ Ընդամենը մի քանի հատիկ ընկույզ եւ երիտասարդություն ապահովված է։

 

 Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE