Հեյլի Բոլոդուինը պատմել է Ջասթին Բիբերի հանդեպ իր սիրո մասին

14:08   12 փետրվարի, 2016

Ջասթին Բիբերը վերջերս սեր էր խոստովանել Հեյլի Բոլդուինին։

«Ես իսկաապես սիրում եմ: Մենք շատ ժամանակ ենք անցկացնում միասին »,- ասել էր կանադացի երգիչը։

«Ջասթինը շատ զվարճալի է: Մենք միասին մեզ լավ ենք զգում: Նա այնքան համակրելի, լավ տղա է: Նա բարի սիրտ ունի, ու ես սիրում եմ նրան»,- այսպես է Հեյլին բնութագրել Բիբերին Entertainment Tonight–ի հարցազրույցում:

«Ես հայտնի մարդ եմ ու ճիշտ կանեմ իմ անձնական կյանքը գաղտնի պահեմ, եթե չեմ ուզում պարզապես զրկվել դրանից: Բայց դա շատ դժվար է: Ես բաց ու անկեղծ եմ, այդ թվում՝ սոցցանցերում, դրա համար էլ ես այնտեղ որոշ թեմաների պարզապես չեմ ուզում անդրադառնալ: Դրանք իմ անձնական գործերն են: Ու ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները միայն ինձ ու իմ բոյֆրենդին են վերաբերում, այլ ոչ թե ամբողջ աշխարհին: Չնայած դա շատ բարդ է: Ես չեմ կարծում, թե մարդիկ ունակ են հասկանալ ինձ, եթե նրանք նույն իրավիճակում չեն»,- նշել է աղջիկը:



© NEWS.am STYLE