Սա նորություն կլինի իմ հանդիսատեսի համար. Բելգիահայ երգչուհի Keyoh-ն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը

12:05   12 փետրվարի, 2016

Բելգիայում բնակվող հայ երգչուհի Keyoh-ն երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «HeartBeat Radio» երգի հիման վրա: Իր նոր աշխատանքի մանրամասներով երգչուհին առաջինը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ.

«Անչափ հպարտ եմ այս երգը թողարկելու համար: Այն նվիրված է աշխարհի բոլոր ռադիոընկերություններին, քանի որ ես գիտեմ, թե ինչ մեծ ազդեցություն դրանք ունեն մեզ` արտիստներիս վրա»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհին:

Երգի շրջանակներում Keyoh-ն աշխատել է Քրիս Տոնինոյի հետ.

«Այս երգը կարեւոր է ինձ համար, քանի որ այստեղ ես ցուցադրում եմ նաեւ իմ ռեփ կարդալու ունակությունները: Սա, իհարկե,  նորություն կլինի իմ հանդիսատեսի համար, սակայն ես միշտ էլ սիրել եմ համատեղել իմ սիրելի ժանրերը տարբեր աշխատանքներում»,-ասում է Keyoh-ն:

Տեսահոլովակը նկարահանվել է դեկտեմբերին: Այստեղ կարող եք նաեւ տեսնել Miss Armenia Belgium գեղեցկության մրցույթի մասնակիցներին ու երգչուհու քրոջը:

«Այնքան շատ զվարճալի տեսարաններ կան հոլովակում: Դա պայմանավորված է նրանով, որ նկարահանումներն էլ են անցել շատ ուրախ մթնոլորտում: Հիասքանչ է, երբ զբաղվում ես սիրածդ գործով ու այնպես անում, որ սիրելիներդ հպարտանան քեզանով»:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Keyoh-ին` նոր տեսահոլովակի առթիվ, իսկ մեր ընթերցողներին առաջարկում ենք դիտել այն նաեւ մեր կայքում:

Սյունե Առաքելայն



© NEWS.am STYLE