Քանյե Ուեսթը՝ Թեյլոր Սվիֆթի հետ սեքսի մասին. Ես զգում եմ, որ կարող ենք սեքսով զբաղվել, չէ՞ որ ես եմ այդ լրբին նշանավոր դարձրել

11:02   12 փետրվարի, 2016

Երեկ ուշ երեկոյան Նյու Յորքում մեկնարկել է Նորաձեւության շաբաթը, որը Քանյե Ուեսթի ելույթ-ցուցադրությունից հետո կարելի է առանց որեւէ մտավախության փակված համարել, քանի որ նշանավոր նորաձեւության տները դժվար թե կարողանան ավելի փառահեղ շոու կազմակերպել, քան 38-ամյա ռեփ երգչինն էր:

Իր թվով երրորդ հավաքածուի ներկայացումից բացի, երաժիշտը Մեդիսոն սքուեր Գարդենում հավաքվածներին ներկայացրել է նաեւ իր նոր ալբոմը՝ «The Life of Pablo»:

Երգերից մեկում Քանյեն անդրադառնում է Թեյլոր Սվիֆթի հետ սեքսի թեմային:

«Ես զգում եմ, որ մենք կարող ենք սեքսով զբաղվել, չէ՞ որ ես եմ նշանավոր դարձրել այդ լրբին»,- երգում էր Քանյեն:

Սակայն երաժիշտը սկանդալային տրամադրություններ չունի, քանի որ երգը ներկայացնելուց մեկ ամիս առաջ նա զանգահարել էր Թեյլորին ու հայտնել այդ երգի մասին, որտեղ նա հիշատակված է՝ նշելով, որ դա որպես կատակ է մատուցվում:

Թեյլորն ադեկվատ է արձագանքել ու հայտնել է, որ դեմ չէ երգի այդ տողին:

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE