Քանյե Ուեսթի ցուցադրությունն ու Քլոե Քարդաշյանի ամուսին Լամար Օդոմի առաջին հայտնությունը

12:33   12 փետրվարի, 2016

Նյու Յորքում նորաձեւության շաբաթը մեկնարկեց Քանյե Ուեսթի նոր հավաքածուի փառահեղ ցուցադրությունով ու մի շարք այլ իրադարձություններով, որոնցից են հենց շոուի ժամանակ 38-ամյա ռեփ երգչի ալբոմի շնորհանդեսը՝ Թեյլոր Սվիֆթի հետ սեքսի մասին երգի տողերով, շիկահեր դարձած Քիմ Քարդաշյանի ու ամենակարեւորը՝ Լամար Օդոմի հայտնությունը:

Ինչպես գիտեք՝ Քլոե Քարդաշյանի ամուսինը բուժում է անցնում Լոս Անջելեսում, սակայն Քանյե Ուեսթի ցուցադրության համար բասկետբոլիստը կնոջ հետ Նյու Յորք է ժամանել:

Ուեսթն անձամբ է Լամարին ուղեկցել դեպի իր տեղը: Մարզիկի հայտնությունը մեծ ոգեւորություն է առաջացրել նաեւ Մեդիսոն Սքուեր Գարդենում հավաքվածների շրջանում:

Աղբյուր՝ Daily Mail,TMZ

Լուսանկարներ՝ REX, Shutterstock, WWD, Getty, Splash, WireImage, Invision, AP



© NEWS.am STYLE