Քիմ Քարդաշյանի դուստր Նորթ Ուեսթը հիացրել է բոլորին Քանյե Ուեսթի ցուցադրության ժամանակ

13:29   12 փետրվարի, 2016

Նյու Յորքում այս Նորաձեւության շաբաթը պատմության մեջ կգրվի: Արեւմտյան մամուլում միայն Քանյե Ուեսթի նոր հավաքածուի ցուցադրության նաեւ նրա նոր ալբոմի շնորհանդեսի մասին նյութեր են:

Միայն Քանյեն կարող էր նման փառահեղ ցուցադրություն կազմակերպել Մեդիսոն սքուեր Գարդենում, որտեղ պոդիում էր բարձրացել գեղեցկուհի Նաոմի Քեմփբելը, իսկ Քարդաշյան-Ջեներ ընտանիքը՝ շիկահեր դարձած Քիմ Քարդաշյանի ղեկավարությամբ, դիտում էր ցուցադրությունը դահլիճից, իսկ աստղերն էլ հոտնկայս ծափահարում էին:

Ու թե զվարճալի մեմերի հերոսն է դարձել պոդիումի վրա քնած մոդելը, ապա հմայքի ու գեղեցկության հերոսուհին էր Քիմի ու Քանյեի դուստրը՝ Նորթ Ուեսթը:

Նորթը, Քանյեն եւ Բասթա Ռայմսը

Աղբյուր՝  Daily Mail

Լուսանկարներ՝ REX, Shutterstock, WWD, Getty, Splash, WireImage, Invision, AP

 



© NEWS.am STYLE