Քանյե Ուեսթը՝ Քիմի նախկին բոյֆրենդ Ray J –ին. Մենք կարող էինք ընկերներ մնալ, եթե նույն լրբին չսիրեինք, դու նրա հետ առաջինն ես քնել, բայց ես եմ հարուստ դարձել

14:32   12 փետրվարի, 2016

Շարունակում ենք քննարկել Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա մանրամասները: Ինչպես գիտեք Քանյե Ուեսթն այնտեղ ներկայացրել է իր նոր հավաքածուն ու նաեւ նոր ալբոմը:

Երաժշտության աշխարհում բուռն քննարկում են 38-ամյա ռեփ երգչի երգերի բառերը: Արդեն մեծ աղմուկ է բարձրացրել այն երգը, որտեղ Քանյեն խոսում է Թեյլոր Սվիֆթի հետ սեքսի մասին, իսկ հիմա՝ մենք նույնիսկ ավելի թեժ թեմաների կանդրադառնանք:

Եվ այսպես Քանյե Ուեսթը իր երգերից մեկում հիշատակել է Քիմի նախկին բոյֆրենդին Ray J -ին ( այն նույն բոյֆրենդին, ում հետ Քիմը տեսագրել էր իր սեքսը )

«Մենք կարող էինք ընկերներ լինել, եթե նույն լրբին չսիրեինք, դու նրա հետ առաջինն ես քնել, բայց ես հարուստ եմ դարձել»,- երգում է Քանյեն:

Ի դեպ, ինչպես եւ Թեյլորի դեպքում, մինչեւ այդ երգը կատարելը Քանյեն նախապես կարգավորել է բոլոր հարցերը իր կնոջ նախկին բոյֆրենդի հետ: Քանյեն զանգահարել է Ray J –ին ու նրան հայտնել իր երգի տողերի մասին, Ray J -ն էլ համաձայնել է ու ասել, որ ոչ մի խնդիր չի տեսնում:

Աղբյուր՝  TMZ



© NEWS.am STYLE