Համացանցում հայտնվել է «Անտանելի մարդիկ» կատակերգության թրեյլերը՝ Ջենիֆեր Էնիսթոնի, Ջուլիա Ռոբերթսի ու Քեյթ Հադսոնի մասնակցությամբ

19:19   12 փետրվարի, 2016

Համացանցում հայտնվել է Mother's Day կատակերգության առաջին թրեյլերը (չգիտես ինչու ռուսաական վարձույթում այն կոչվում է «Անտանելի մարդիկ»)՝ Ջենիֆեր Էնիսթոնի, Ջուլիա Ռոբերթսի ու Քեյթ Հադսոնի գլխավոր դերակատարմամբ:

Գլխաավոր դերերում՝ Ջենիֆեր Էնիսթոն, Ջուլիա Ռոբերթս ու Քեյթ Հադսոն աստղային եռյակն է: Իսկ այս կանացի թիմին բազմազանություն է հաղորդում Ջեյսոն Սուդեյքիսը:

«Անտանելի մարդիկ» ֆիլմը կինոալմանախ է, որը բաղկացած է «պրոֆեսիոնալ տոնի» նախօրեին գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչների պատմությունը ներկայացնող մի քանի նովելներից:

Սյուժեի կենտրոնում կանայք են, որոնցից յուրաքանչյուրը բախվել է կյանքի որոշակի դժվարությունների՝ մեկը չի կարողանում երեխաներ ունենալ, մյուսը երեխաներ ունի, բայց ամուսին չունի, երրորդն էլ փորձում է հարաբերություններ հարթել սեփական մոր հետ : Իսկ նրանց միավորողը մի տղամարդ է, որը մենակ է դաստիարակում իր դեռահաս դստերը: 



© NEWS.am STYLE