Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերը կհայտնվեն Vogue-ի շապիկին

11:02   13 փետրվարի, 2016

Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերը կհայտնվեն Vogue-ի շապիկին: Ինչպես գրում է Daily Mail–ը, 30-ամյա սուպերմոդելն ու 41-ամյա բրիտանացի դերասանը Նյու Յորքում (որտեղ հիմա շարունակվում է Նորաձեւության շաբաթը) հանդիպել են ամերիկյան ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի հետ:

Աննան զույգի հետ ընթրիքի սեղանի շուրջ քննարկել ամսագրի համար նրանց առաջին համատեղ լուսանկարը:

Աղբյուրները վստահեցնում են, որ շատ շուտով Իրինան ու Բրեդլին կհայտնվեն հանրահայտ Vogue ամսագրի շապիկին:

Դե ինչ, սպասում ենք

Իսկ նախանցած օրը Աննա Վինտուրն այցելել է Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրությունը, որին հետեւել է Քիմ Քարդաշյանի հետ։



© NEWS.am STYLE