Արտասահմանյան շոու-բիզնեսի հինգ հայտնի աստղեր, որոնք համագործակցել են հայ երգիչների հետ

12:10   13 փետրվարի, 2016

Հայկական շոու-բիզնեսում այդքան էլ շատ չեն համագործակցությունները արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Սակայն ի ուրախություն հայ երաժշտասերների` մեր երգարվեստում էլ կան երաժիշտներ, որոնք կարողացել են հետաքրքրել միջազգային ճանաչում ունեցող աստղերին:

Նրանք մի քանիսն են: Այսօր ներկայացնում ենք այն հինգ հայտնի աստղերին, որոնք ցանկություն են ունեցել համագործակցելու հայ երգիչների հետ.

Վարդա

Միջազգային մրցանակների արժանացած ազգությամբ հայ պարուհին եւ հայկական շոու-բիզնեսի սիրված երգիչներից Միհրան Ծառուկյանը 2014 թ-ին հանդես եկան «Люби Меня Всегда» զուգերգով:

Սամանթա Ջեյդ

Ավստրալական X Factor-ի հաղթողն ու հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի երգիչներից Անդրեն Come Back դուետը ներկայացրել են 2008 թ-ին:

Chioma

Ամերիկուհի երգչուհին եւ Հարութ Բալյանը ժամանակին հայ հանդիսատեսի դատին հանձնեցին «Քեզ սիրում եմ»/Forever երգը:

Քեւին ՄքՔոյ

Աշխարհահռչակ երաժիշտը եւ Սոնան Do What You Do զուգերգը ներկայացրեցին 2015 թ-ին:

Սակիս Ռուվաս

«Եվրատեսիլի» «վետերանը» Սիրուշոյի հետ հանդես եկավ See կոչվող զուգերգով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` արտիստների Facebook-ի էջից



© NEWS.am STYLE