Քիմ Քարդաշյանն անձամբ է ընտրել սեքսուալ մոդել Քանյե Ուեսթի ալբոմի կազմի համար

10:13   13 փետրվարի, 2016

Երեկ Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա շրջանակում իր հավաքածուից բացի Քանյե Ուեսթը ներկայացրել է նաեւ իր նոր ալբոմը՝ The Life of Pablo:

Քիչ ավելի ուշ սոցցանցերի իր էջերում Քանյեն ներկայացրել է իր ալբոմի կազմերի տարբերակները:

Դրանցից մեկի վրա ռեփ երգչի մանկության նկարն է:

Մյուսի վրա պատկերված է մի մոդել, որը նմանակում է Քիմի հանրահայտ դիրքը՝ հայուհու հանրահայտ սելֆիի ժամանակ:

Հաշված րոպեներում ռեփ երգչի բաժանորդները միկրոբլոգներում սկսել են հետաքրքրվել, թե ով է այդ աղջիկը:

Ինչպես գրում է TMZ–ը, աղջկա անունը Շենիզ Հալիլ է, նա մոդել է ու ի դեպ՝ նույնիսկ «Միսս բիկինի ԱՄՆ – 2014» է եղել:

Քանյե Ուեսթը սկզբում ուզում էր, որ հենց Քիմը լուսանկարվի, սակայն Քիմը որոշել է
մեկ այլ մոդել ընտրել:

Քանյե Ուեսթի թիմը Instagram-ում համապատասխան մոդել որոնելուց հետո Քիմին տարբեր աղջիկների տասնյակ լուսանկարներ էր տրամադրել ու Քիմը ընտրել էր Շենիզին:



© NEWS.am STYLE