Բլեք Չայնայի մայրը «հարձակվել է» Ռոբերտ Քարդաշյանի վրա

12:31   13 փետրվարի, 2016

Գիշերային ակումբի պարուհի Բլեք Չայնայի մայրը պատասխանել է Քիմ Քարդաշյանի եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի վրա իր դստեր վատ ազդեցության մասին:

Մինչ Քարդաշյան-Ջեներ ամբողջ գերդաստանը (Ռոբից բացի) հիացած հետեւում էր Նյու Յորքում Քանյե Ուեսթի ցուցադրությանը, Բլեք Չայնայի մայրը որոշել է ուշադրություն գրավել՝ հայտնելով, որ Ռոբ Քարդաշյանը վատ ազդեցություն ունի իր դստեր վրա:

Քարդաշյանների գերդաստանը, որը շատ դժգոհ է Ռոբի ու Չայնայի նշանադրության մասին լուրերից, իր անդամների՝ Քլոեի, Քորթնիի ու Քիմի շուրթերով բազմիցս նշել է, որ Բլեքը կարող է վատ ազդեցություն թողնել Ռոբի վրա (չնայած հենց Չայնայի շնորհիվ է Ռոբը վերջապես տեղից շարժվել ու սկսել մարզասրահ հաճախել): Եվ մինչ Բլեքն ու նրա ընկերուհի Էմբեր Ռոուզը զվարճանում են Տրինիդադում, 27-ամյա պարուհու մայրը ՝ Շալանա Հանթերը, Daily Mail–ին տված հարցազրույցում որոշել է պատասխանել Քարդաշյանների գերդաստանին:

«Չէ՞ որ նա գրողի տարած Քարդաշյաններից մեկն է: Դրանից սարսափելի ի՞նչ կարող է լինել: Նա հասուն մարդ է, ինչպե՞ս կարող է նրա վրա ազդել Չայնան: Այդ նա՛ է վատ ազդում իմ դստեր վրա»,- հայտնել է Չայնայի մայրը:



© NEWS.am STYLE