Թխվածք՝ հանգստյան օրերին իտալական Alena Cakes-ից

17:21   9 փետրվարի, 2013

Առջեւում հանգստյան օրերն են։ Ուրախացրեք ձեր հարազատներին ու մտերիմներին ընկույզով թխվածքով, որի պատրաստման եղանակըNEWS.am STYLE-ին ներկայացրեց իտալական Alena Cakes ֆիրման։

0.5 մասնաբաժնի բաղադրիչները.

2 բաժակ ալյուր

150 գ. կարագ

150 մլ թթվասեր

3 (2+1) դեղնուց

3 սպիտակուց

1բաժակ շաքարի փոշի

180 գ. կտրտած ընկույզ

0,5 թ.գ. քացախով հանգցրած սոդա

2 տուփ վանիլին

Աղ

Խմորը

Քայլ 1. Տրորում ենք կարագն ալյուրի հետ։

Քայլ 2. 2 դեղնուցը խառնում ենք թթվասերի, մի պղունց աղի ու հանգած սոդայի հետ։

Քայլ 3. Խառնում ենք խմորը, անհրաժեշտության դեպքում կարելի է ալյուր ավելացնել։ Խմորը պետք է փափուկ ու ձգվող լինի։ Բաժանում ենք այն երեք մասի, եւ սառնարանն ենք դնում մեկ ժամով։

Միջուկը

Քայլ 1. 3 սպիտակուցը հարում ենք մի պտղունց աղով, քիչ-քիչ ավելացնում ենք շաքարի փոշին ու վանիլինը։

Քայլ 2. Սպիտակուցները լցնում ենք թասի մեջ ու խառնում ընկույզի հետ։ Միջուկը պատրաստ է։

Խմորը հանում ենք սառնարանից ու բացում թխելու համար նախատեսված թավայի չափից մի քիչ մեծ։ Մեր թավան 30 սմ տրամագծով է։ Խմորը դնում ենք մեջը, վրան ենք լցնում միջուկի կեսը, հետո կրկին՝ խմորը, որի վրա՝ միջուկի մնացած մասն ու խմորի վերջին շերտը։ Ծայրերը հավաքում ու փակում ենք։

Այնուհետեւ մնացած դեղնուցին ավելացնում ենք 2 թ.գ. կաթ, մի քիչ վանիլին ու մի պտղունց շաքարավազ, լավ խառնում ու քսում ենք մեր թխվածքի երեսին։ Թխում ենք ջեռոցում 140° С աստիճանի տակ եւ 30-40 րոպե։

Բարի ախորժակ։



© NEWS.am STYLE