Քիմ Քարդաշյանը որոշել է չմիջամտել Քանյե Ուեսթի ու Թեյլոր Սվիֆթի պարզաբանումներին

15:04   13 փետրվարի, 2016

Ինչպես եւ ակնկալում էինք, Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրությունը ստվերել է շոուբիզի աշխարհի բոլոր մյուս նորությունները: Իր հավաքածուից բացի ռեփ երգիչն ադ նույն օրը ներկայացրեց նաեւ իր նոր ալբոմը, որի երգերից մեկում Քանյեն հիշատակում է Թեյլոր Սվիֆթին:

«Ես զգում եմ, որ մենք կարող ենք սեքսով զբաղվել, չէ՞ որ ես եմ այդ լրբին հանրահայտ դարձրել»,- երգում է Քանյեն:

Այդ տողը նոր սկանդալ է բորբոքել: Սկզբում հայտնել էին, որ Քանյեն կապվել էր Թեյլորի հետ երգը ներկայացնելուց դեռ մեկ ամիս առաջ ու հայտնել նրան այդ տողի մասին՝ նշելով, որ դա մատուցվում է որպես կատակ: Եվ Թեյլորն էլ իբրեւ ադեկվատ էր արձագանքել ու հայտնել, որ դեմ չէ, որ երգում տվյալ տողը հնչի:

Սակայն Ուեսթի շոուից անմիջապես հետո երգչուհու ներկայացուցիչները հայտնել են, որ Քանյեն չի կապվել ու ոչինչ չի համաձայնեցրել Թեյլորի հետ:

Քանյեն իր Twitter–ում նշել է, որ մեկ ամիս առաջ մի ամբողջ ժամ զրուցել է Թեյլորի հետ ու հարթել բոլոր հարցերը:

«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Թեյլորն այդ մասին չգիտեր՝ սուտասաններ են, նա նույնիսկ ինքն է պնդել, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես էի ցանկանում»:

Մոտ կանգնած աղբյուրներն էլ իրենց հերթին հայտնում են, որ Քիմ Քարդաշյանը որոշել է չմիջամտել Թեյլորի հետ ամուսնու պարզաբանումներին: Քիմն առհասարակ ոչ մի կերպ չի արձագանքել դրան: Հայուհին որոշել է մի քանի օր մնալ Նյու Յորքում, գո՞ւցե մենք նրան դեռ ուրիշ ցուցադրություններում էլ կտեսնենք:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  AKM-GSI, GC Images, Getty



© NEWS.am STYLE