Ռոբի Ուիլյամս. «21-րդ դարի Ֆրենկ Սինատրան» նշում է ծննդյան 42 ամյակը

16:22   13 փետրվարի, 2016

Այսօր իր ծննդյան 42-ամյակն է նշում բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը:

Մի շարք հարցումների արդյունքում Ուիլյամսը ճանաչվել է ամենասիրված բրիտանացի երգիչը: Ուիլյամսը ստեղծագործում է փոփ, փոփ-ռոք եւ սոֆթ-ռոք ժանրերում:

Յուրահատուկ տեմբրի եւ օրիգինալ կատարումների համար Էլթոն Ջոնը երգչին անվանել է «21-րդ դարի Ֆրենկ Սինատրա»:

Չնայած ԱՄՆ-ում երգչի ալբոմներն այդքան էլ լավ չէին վաճառվում, Եվրոպայում դրանց վաճառքը հասել է 55 միլիոնի: Միայն Բրիտանիայում երգիչը  վաճառել է ավելի քան 16 միլիոն ալբոմ:

Ռոբի Ուիլյամսը նաեւ համարվում է Լատինական Ամերիկայի «ամենալավ վաճառվող» երգիչը:

2010թ-ից  Ուիլյամսը ամուսնացած է ամերիկացի դերասանուհի Աիդա Ֆիլդի հետ: Նրանք ունեն երկու երեխա:

Մամուլում երկար ժամանակ խոսակցություններ էին պտտվում այն մասին, թե երգիչը նույնասեռական է: Ռոբին դատի է տվել մամուլի այն բոլոր ներկայացուցիչներին, որոնք նման հայտարարություն էին տարածել: Ի վերջո, բրիտանական դատարանը այդ խոսակցությունները որակել է, որպես զրպարտություն:

Ռոբի Ուիլյամսի ծննդյան առթիվ առաջարկում ենք լսել նրա սիրված ստեղծագործություններից մի քանիսը: 

Feel

Angels

Supreme

Eternity

Something Stupid/feat Nicole Kidman

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE