Նաոմի Քեմփբելը, Ջիջի Հադիդը, Աննա Վինտուրն ու Ռիհաննան՝ FENTY PUMA-ի ցուցադրությանը

16:03   13 փետրվարի, 2016

Քանյե Ուեսթի հավաքածուի երեկվա փառահեղ ցուցադրությունից հետո մեր ուշադրությունը գրավեց FENTY PUMA by Rihanna ցուցադրությունը:

Ցուցադրության ժամանակ աչքի ընկան Նաոմի Քեմփբելը, Ջիջի ու Բելլա Հադիդները, Աննա Վինտուրը, Ջերեմի Սքոթը, Քրիս Ռոքը ու ուրիշներ:

Ի դեպ, Ջիջի ու Բելլա Հադիդները, Ռիհաննայի հետ նաեւ բարձրացել էին պոդիում։

 

Ռիհաննա եւ Նաոմի

Ռիհաննա

Քիս Ռոք

Աննա Վինտուր

Եթե խոսենք բուն հավաքածուի մասին, ապա յուրաքանչյուր նմուշում նկատվում էր երգչուհու ոճը, որը որոշ քննադատներ բնութագրում են որպես «փողոցային գլամուր»՝ գերակշռող սեւ գույն, կապեր, խոշոր ծավալներ: Մոդելների մազերը հետ էին սանրված ու ծածկված սպիտակ ներկով:

Ջիջի

Բելլա

Ռիհաննա

 

Աղբյուրը՝ Vogue



© NEWS.am STYLE