Իրինա Շեյքը, Ջիջի ու Բելա Հադիդները եւ այլ մոդելներ՝ CR Fashion Book–ի պորտֆոլիոյում

18:28   13 փետրվարի, 2016

Իրինա Շեյքը, Ջիջի ու Բելա Հադիդները եւ այլ մոդելներ հայտնվել են CR Fashion Book–ի պորտֆոլիոյում: Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Կարին Ռոյթֆելդը որոշել է մեկ թողարկման մեջ հավաքել նորաձեւության ամենաճանաչված դեմքերի պորտֆոլիոն:

Կարինի ուշադրության կենտրոնում են հայտնվել Իրինա Շեյքը, Ջիջի ու Բելլա Հադիդները, Նինա Ագդալը ու շատ ուրիշներ: 

Աղջիկներին լուսանկարել է Սանտե Դ՝ Օրացիոն: Համացանցում արդեն հայտնվել է լուսանկարների մի մասը, նաեւ բեքսթեյջի լուսանկարները, որոնք Instagram –ում կարելի է գտնել #CRGirls2016 հեշթեգով:

 Բուն ֆոտոշարքի մասին Կարին Ռոյթֆելդը հետեւյալն է ասում.

«Ես կցանկանայի այս ֆոտոշարքը շատ սեքսուալ դարձնել՝ Սթիվեն Մեյզելի հետ Pirelli–ի համար արված ֆոտոշարքի նման: Մենք մարզական հագուստը համադրել ենք բարձրակրունկ կոշիկների հետ ու փորձարկումներ արել: Այդ հարցում ինձ մասամբ ոգեշնչեց Քանյե Ուեսթի ցուցաադրությունը: Աղջիկները կոշտ բայց սեքսուալ տեսք ունեն»: 

Ջիջի Հադիդ 

Իրինա Շեյք

Բելլա Հադիդ 

Նինա Ագդալ 

Ջուլիա Ռեսթուան Ռոյթֆելդ 

Ամինա Բլու 


Լիլի Դոնալդսոնն ու Ջոան Սմոլսը

Լիլի Դոնալդսոնն ու Ջոան Սմոլսը՝ լուսանկարիչ Սանտե Դ՝ Օրացիոյի հետ 

Ջիջի Հադիդը՝ լուսանկարիչ Սանտե Դ՝ Օրացիոյի հետ 

Բելլա Հադիդը՝ լուսանկարիչ Սանթե Դ՝Օրացիոյի հետ 

 

Ջուլիա Ռեսթուան Ռոյթֆելդ 



© NEWS.am STYLE