Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրության ժամանակ պոդիումի վրա ծխող մոդելը դարձել է համացանցի աստղը

17:07   13 փետրվարի, 2016

Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քանյե Ուեսթի ցուցադրությունը դեռ երկար կքննարկվի, չէ՞ որ հավաքածուից բացի, ռեփ երգիչը ներկայացրեց նաեւ իր նոր ալբոմը, իսկ նրան աջակցելու էր եկել Քարդաշյան-Ջեններ ամբողջ գերդաստանը:

Շոուին բազմաթիվ զվարճալի պահեր կային, որոնցից մեկը պարզապես «պայթեցրել է» համացանցը: Պոդիումի վրա մոդելներից մեկը՝ 24-ամյա Ջեֆրի Ուիլյամսը, քնել էր, ինչը համացանցում բազմաթիվ մեմ-գրոհների թեմա էր դարձել:

Իսկ հիմա համացանցի հիթն է դարձել Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրության ժամանակ պոդիումի վրա ծխող տղա մոդելը (հանուն արդարության նշենք, որ նա նույնպես այդ դերը կատարում էր Ուեսթի առաջադրանքով):



© NEWS.am STYLE