Ի՞նչ կարող է անել միայնակ կինը Վալենտինի օրը

21:32   13 փետրվարի, 2016

Փետրվարի 14-ին աշխարհի շատ երկրներում տոնում են Վալենտինի օրը, որը յուրօրինակ տոն է սիրահարված երիտասարդների համար։ Սակայն օրը հետաքրքիր եւ անակնկալներով լի են անցկացնում միայն նրանք, ովքեր արդեն ընտրել են իրենց կյանքի ուղեկցին եւ այս տոնն օգտագործում են ավելի մտերմանալու եւ միասին հաճելի ժամանակ անցկացնելու համար։ Իսկ ի՞նչ են սովորաբար անում միայնակ կանայք. չէ որ նրանց համար տոնը վերածվում է իսկական փորձության, որը նույնիսկ ազդում է տրամադրության վրա։ Ընկնում են հիշողությունների գիրկը (երբեմն նաեւ դեպրեսիայի մեջ), ցանկանում են զանգել կամ հաղորդագրություն ուղարկել իրենց նախկին ընկերոջը կամ միայնակ չմնալու համար նոր, բայց շատ հաճախ անհաջող, ծանոթություններ սկսում եւ տանջում իրենց։ Բայց մենք առաջարկում ենք այս տարի մոռանալ ամեն ինչի մասին եւ իսկապես վայելել օրը։ Այսպիսով, ի՞նչ կարելի է անել Վալենտինի օրը, եթե միայնակ եք։

1. Անկախ այն հանգամանքից, որ քո ընկերներն ու ընկերուհիները նշում են այս տոն, եւ դու միայնակ ես, հարկավոր է ժամանակը օգտավետ անցկացնել։ Առաջինը, ինչը կարելի է անել, սպա սրահ գնալն է։ Չէ որ ոչինչ եւ ոչ մեկը չի կարող զսպել ավելի երիտասարդ եւ թարմ տեսք ունենալու ձեր մեծ ցանկությունը։

2. Իսկ ո՞ր կինը կհրաժարվի գնումներ կատարելուց, հատկապես կոշիկ եւ ներքնազգեստ։ Չէ որ ցանկացած կին հոգու խորքում գիտի, որ նա նույնպես գնումներ կատարելու մոլուցք ունի։

3. Գնալ սահադաշտ. այո, վստահաբար կարելի է ասել, որ հաճելի զգացողություններն ապահովված կլինեն։

4. Վերջապես կարող ես սկսել կարդալ քո գրադարանի վերջին դարակում գտնվող գիրքը։ Մի քանի ժամ հատկացնելով ընթերցանությանը՝ դուք ոչ միայն կմոռանաք, որ սիրահարների օրն էր այսօր, այլեւ կհայտնվեք նոր, անծանոթ, անհավանական եւ հետաքրքիր աշխարհում։

Խնջույք կազմակերպիր. եթե ունես ընկերուհիներ, որոնք նույնպես միայնակ են, հյուրընկալիր նրանց քո տանը, գեղեցիկ ընթրիք պատրաստիր ձեզ համար կամ քաղցրավենիք գնիր եւ ուրախ երեկո անցկացրեք մեկ շիշ գինու ընկերակցությամբ։

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE