17-ամյա չեչեն մոդելին քննադատել են Dolce&Gabbana հիջաբների գովազդին մասնակցելու համար

19:34   13 փետրվարի, 2016

Դիզայներ Դոմենիկո Դոլչեի Instagram-ում հայտնվել է 17-ամյա չեչեն մոդել Իլոնա Բիսուլթանովայի լուսանկարը՝ Dolce&Gabbana ապրանքանիշի հիջաբով:

Լուսանկարը բառացիորեն մեկ օրում դարձել է ամենաքննարկվածը նշանավոր իտալացի դիզայների էջում:

Իլոնայի հաջողությունը չի ուրախացրել նրա հայրենակիցներին, որոնք Ստեֆանո Գաբբանայի գլխին ռուսերեն մեկնաբանությունների հեղեղ թափեցին, այդ թվում՝ բավականին կոպիտ բովանդակության:

«Նույնասեռականը քո լուսանկարը հրապարակում է իր էջում»,- գրել էր սոցցանցի դժգոհ օգտատերերից մեկը: Մյուս օգտատերերն էլ դժգոհություններ էին արտահայտել դեռատի աղջկա արտաքինի կապակցությամբ՝ նշելով նրա իբրեւ արհեստական գեղեցկությունը:

Մի խոսքով՝ լուսանկարի տակ իսկական վիրտուալ պատերազմ է ծավալվել, որտեղ ոմանք իրենց վրդովմունքն են արտահայտել մոդելի արարքի կապակցությամբ ու հանդիմանում նրան, իսկ մյուսներն էլ պաշտպանում են Իլոնային:

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE