Սիրածս աղջկան միանգամից եմ ասել, որ սիրում եմ. Բեն Ավետիսյան

11:27   14 փետրվարի, 2016

Այսօր սիրո միջազգային օրն է… Տոն, որը եւս մեկ անգամ արթնացնում է թանկ հուշեր` առաջին սեր, առաջին սիրո խոստովանություն, ինչո՞ւ ոչ` նաեւ առաջին հիասթափություն:

Երիտասարդ աղջիկների կողմից սիրված դերասան Բեն Ավետիսյանը եւս վերապրել է այս բոլոր զգացողությունները.

«Առաջին անգամ սիրահարվել եմ Ռուսաստանում: Սովորում էի առաջին դասարանում, իսկ նրա անունը Յուլիա էր, հենց կողքս էր նստում»,-իր հուշերով NEWS.am STYLE-ի հետ կիսվեց դերասանը, որի առաջին սիրո խոստովանությունը եղել է հասուն տարիքում.

«Սիրածս աղջկան միանգամից եմ ասել, որ սիրում եմ, երեւի նրա հետ ծանոթանալուց ութ օր հետո»:

Երիտասարդ դերասանը, սակայն, եւս զերծ չի մնացել սիրային հիասթափությունից.

«Հիասթափվել եմ դավաճանության պատճառով»,-ասում է Բենը` ավելացնելով.

«Ինձ համար ամեն վայրկյան սիրո տոն է, երբ գտնվում եմ սիրածս անձնավորության կողքին, բայց ասեմ, որ փետրվարի 14-ին միշտ մենակ եմ եղել…»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE