«Սերն անվերջ է». Դալիթայի անակնկալը` սիրո միջազգային տոնի առթիվ

14:33   14 փետրվարի, 2016

Երգչուհի Դալիթան այսօր ներկայացրել է իտալացի մաեստրոներ Ալբերտո Ֆլավիո Ֆուլգոնի եւ  Անտոնելլա Բռաչչայի հեղինակած L’Aamore Non Avra’ Fine երգի հայերեն տարբերակը:

««Սերն անվերջ է» երգի խոսքերի հեղինակը կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանն է: Կա նաեւ երգի անգլերեն տարբերակը, որը կոչվում է Love Has No End: Անգլերեն տեքստի հեղինակը Մարտին Մանֆրեդին է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Դալիթան:

L’Aamore Non Avra’ Fine երգով Դալիթան  անցած տարի մասնակցել էր իտալական «Ոսկե նոտա» մրցույթին եւ դարձել հաղթող: Իսկ ահա այսօր երգչուհին երգի հայերեն տարբերակով շնորհավորում է բոլոր սիրահարներին` սիրո միջազգային տոնի առթիվ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի 



© NEWS.am STYLE