Ջուլիա Ռոբերթսը՝ Lancome-ի La vie est belle գովազդում

11:36   25 փետրվարի, 2016

48-ամյա Ջուլիա Ռոբերթսը, որը 2010 թ. սկսած Lancome–ի դեմքն է, նկարահանվել է La vie est belle հանրահայտ բույրի գարնանային տարբերակին նվիրված նոր մինի ֆիլմում ՝ գլխավոր դերում: Տեսահոլովակի ռեժիսորն է դարձել «Ճակատագրական կիրք», «Սիրեկանները», «Գիշերվա տերերը», «Փոքրիկ Օդեսա» ֆիլմերի հեղինակ Ջեյմս Գրեյը:

Գրեյը կերտել է կանացի կերպարների մի ամբողջ պատկերասրահ, որոնք հիրավի կուլտային են դարձել, իսկ նրա յուրաքանչյուր ֆիլմը յուրօրինակ սիրո խոստովանություն է հոլիվուդյան դերասանուհիներին ՝ անկախ նրանց տարիքից:

Տեսահոլովակում Ջուլիա Ռոբերթսը նկարահանվել է հանրահայտ փարիզյան դիզայներ Ալեքսանդր Վոտյեի մոդելավորած զգեստով: Վոտյեն մի քանի տարի առաջ արդեն համագործակցել է Lancome –ի հետ: Lesage նորաձեւության տան վարպետներն այս ընդգրկող զգեստը կարել են փղոսկրե մետաքսից՝ զարդարելով այն 700 Swarovski բյուրեղներով: 



© NEWS.am STYLE