Քիմ Քարդաշյանի խորթ հայր սեռափոխ Քեյթլին Ջեները՝ MAC –ի հետ համագործակցելու մասին

18:10   27 փետրվարի, 2016

Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ սեռափոխված Քեյթլին Ջեները, հայտնել է MAC –ի հետ համագործակցելու մասին: Այսպիսով, Քեյթլինը միացել է ապրանքանիշի թիմին, որի կազմում են նաեւ Ռիհաննան, Նիքի Մինաժը, Լեդի Գագան  ու Փամելա Անդերսոնը:

Ապրանքանիշը կթողարկի Finally Free շրթներկի սահմանափակ շարք, որը Քեյթլինն է ստեղծել:

«Հիմա ես պաշտոնապես կարող եմ հայտնել ապրանքանիշի հետ իմ համագործակցությունը սկսելու մասին: Մեր շրթներկի վաճառքից ստացվող ամբողջ գումարը որպես օգնություն կուղարկվի սեռափոխների համայնքին: Ապրանքները վաճառքում կհայտնվեն արդեն ապրիլի 7-ից »,- հայտնել է Ջեները:

Աղբյուրը՝ TMZ

 



© NEWS.am STYLE