Տարվա 366-րդ, «ավելորդ» օրվա գաղտնիքները

20:35   29 փետրվարի, 2016

Չնայած ժամեր անց հրաժեշտ կտաք ձմռանը եւ կտոնեք գարնանամուտը, բայց մինչ այդ առաջարկում ենք ընթերցել փետրվարի 29-ի՝ տարվա 366-ր օրվա առեղծվածային գաղտնիքների մասին։

Երկիր մոլորակը արեւի շուրջը պտտվում է ոչ թե 365 օրում (ինչպես համոզված են շատերը), այլ 365 օր 6 ժամում եւ 4 տարին մեկ անգամ ունենում ենք մեկ «ավելորդ օր»։ Ոմանք կարծում են, որ նահանջ տարվա այս «ավելորդ օրը» դժբախտություններ եւ խնդիրներ է իր հետ բերում։ Իսկ ինչո՞ւ է նման կարծիք ձեւավորվել եւ ինչու՞ է փետրվարը տարվա ամենակարճ ամիսը։

Ըստ տարածված լեգենդի՝ այս ամենի «մեղավորը» հռոմեացիներն են։ Նրանք չեն ցանկացել, որ իրենց կայսրեր Հուլիոս Կեսարի եւ Օկտավիանոս Օգոստոսի անունը կրող հուլիսն ու օգոստոսը 30 օր ունենան, քանի որ ամբողջական թվով ամիսները անհաջող էին համարվում։ իսկ «կայսերական» ամիսները չէին կարող վատը լինել, ուստի որոշվեց փետրվարից վերցրել մեկ օր՝ ավելացնելով օգոստոսին։

Իսկ ինչո՞ւ է նահանջ տարին «անհաջող» համարվում։ Պատճառը սուրբ Կասիանն է, որը ծնվել է հենց փետրվարի 29-ին։ Ըստ լեգենդի՝ Կասիան սուրբը դավաճանում է Աստծուն, եւ վերջինս որոշում է նրան 3 տարի անընդմեջ պատժել՝ մեկ տարի ընդմիջումով։

Կա եւս մեկ առասպել, որ Կասիանը վատ է վերաբերել աղքատներին, եւ Աստված նրան թույլ չի տվել ամեն տարի տոնել իր ծննդյան օրը, եւ սուրբն այդ հնարավորությունն ունեցել է չորս տարին մեկ անգամ։

Սրանք իհարկե, լեգենդներ են, բայց այս օրվան վերաբերող կան շատ սնահավատություններ, որոնց շատերը հավատում են առ այսօր։

Փետրվարի 29-ին ոմանք մինչեւ ճաշի ժամը քնում են, այսօր որոշ բժիշկներ վիրահատություններ չեն անում, գործարարները կարեւոր պայմանագրեր չեն կնքում։ Ավելին, տարվա «ավելորդ օրը» շատ քիչ զույգեր են ամուսնանում։

Նախկինում մարդիկ անգամ համոզված էին, որ փետրվարի 29-ին ծնվածները ամբողջ կյանքում դժբախտ են լինելու, շուտ են մահանալու։Բայց մյուս կողմից նրանք հավատացած էին, որ ունեն գերբնական ունակություններ։

Հավատա՞լ փետրվարի 29-ին «առեղծվածին», թե՞ ոչ, յուրաքանչյուրի անձնական գործն է, սակայն չարժե բացասաբար տրամադրվել։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Formula Lubvi

 



© NEWS.am STYLE