Իրինա Ալեգրովան պատմել է Ալլա Պուգաչովայի հետ վեճերի մասին

17:10   3 մարտի, 2016

Հանրահայտ երգչուհի Իրինա Ալեգրովան «Собеседнику» տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական էստրադայի Պրիմադոննայի հետ իր տարաձայնությունների մասին լուրերին: Ժամանակին ասում էին, թե երգչուհիները չեն կարողանում կիսել փառքն ու անընդհատ վիճում են:

64-ամյա երգչուհին վերջ է տվել Պուգաչովայի հետ բազմամյա մրցակցության մասին առասպելներին:

«Խորհրդային ժամանակներում ես նոր էի սկսում իմ ճանապարհը դեպի իսկական փառք, ու ոչ մի Կայսրուհի էլ այն ժամանակ չկար: Իսկ այն ամենն, ինչ հետո եղավ, մեր այսպես կոչված մրցակցության մասին լուրերը ընդամենը մամուլի ուռճացրածն է, ոչ ավելին: Ես միշտ ասել եմ, որ Ալլա Բորիսին մեծանուն երգչուհի է ու լրիվ առանձին տեղ է զբաղեցնում էստրադային օլիմպոսում, որը երբեք ոչ ոք չի կարողանա վիճարկել: Նա ռուսական փոփ երգը 21-րդ դար է հասցրել»,- նշում է Իրինան:

Երգչուհին շեշտել է, որ երբեք չի վիճել Պուգաչովայի հետ ու չի փորձել նրա հետ մրցել:

«Երբ ինձ սկսեցին հարցեր տալ ինչ-որ մրցակցության մասին, ես կատակով ասում էի, որ ես ինձ հետաքրքիր է լինել առաջինը Ալլա Պուգաչովայից հետո, որն արդեն վաղուց մրցակցությունից դուրս է»,- պարզաբանել է աստղը: 



© NEWS.am STYLE