Տղաներ, որոնց հետ ավելի լավ է սեքսով չզբաղվել

23:19   11 մարտի, 2016

Քնելուց առաջ, հանգիստ, խաղաղ մի բան ընթերցենք թանկ եւ ցանկալի կամ էլ, ասենք, արգելված թեմայի մասին: Սեքսը հրաշալի է, երբ ոչնչի համար չես ափսոսում: Բայց կա տղաների վեց տեսակ, որոնց հետ ավելի լավ է սեքսով չզբաղվել: 

Նախկինը

Այո, նա գիտի, թե ինչ անի, որ քեզ լավ զգաս: Բայց անմոռանալի օրգազմներին փոխարինելու է գալիս մի զգացում, որն ուսանողի առաջին խումարից ավելի անտանելի է: Դու ուզում ես հետ բերել նրան, կմոռանաս բոլոր թերությունները, սխալները, որ նա թույլ է տվել եւ կհավատաս անցած զգացմունքների վերածննդին: Հավատա, տղամարդկանց մեծամասնության համար սեքսն ուղղակի սեքս է: 

Անհաջողակը

Բարեգործությամբ մի զբաղվիր: Այս կյանքում ոչնչի չհասած մարդը հազիվ թե քեզ ուրախացնի սեքսի հարցում: Մի զարմացիր, եթե ձախողակի հետ անցկացրած գիշերից հետո ստիպված լինես անջատել հեռախոսը եւ դուրս գալ բոլոր սոցցանցերից: Նման կերպարը մակաբույծների թվին է դասվում. կկառչի եւ բաց չի թողնի: 

Գործընկերը

Խուսափիր ցանկացած ինտիմ շփումից այն տղամարդկանց հետ, որոնց հետ աշխատում ես: Չէ որ ստիպված կլինես ամեն օր հանդիպել նրան: Պատկերացրու այդ իրավիճակն ու սարսափիր: Խղճի խայթեր, դեմքը ողողող կարմրություն, մշտական անեծքներ եւ սթրես. ահա թե ինչ է սպասում քեզ: 

Անծանոթը

Երբեմն մի գիշերվա սեքսը հաճելի զվարճանք է, բայց երբեմն ուղղակի մղձավանջ է դառնում: Եթե հարցին հաշվարկով ես մոտենում, ուղղակի որպես փորձարկում, ոչինչ, բայց եթե ամեն ինչ տեղի է ունենում բուռն հարբեցողությունից հետո, ինքդ քեզ մեղադրիր: Ամենայն հավանականությամբ առավոտյան դու հիասթափված կլինես, զարմացած ու նույնիսկ ցնցված: 

Եսասերը

Ինքնասիրահարված տղամարդը, որը բացառապես սեփական արժանիքներն է գովերգում, ինտիմ հարաբերությունների համար լավագույն տարբերակը չէ:  Նա երբեք չի մտածի քո հաճույքի մասին եւ կարող է նույնիսկ ստորացնել` ընտրելով ամենացավոտ կետը: Նրա հետ սեքսն անիմաստ զբաղմունք է, որը քո մեջ նաեւ մի քանի բարդույթ կառաջացնի: 

Ընկերը

Հիշո՞ւմ ես ընկերության սահմանի մասին: Կարեւորը, որը դրա մասին չմոռանաս հինգերորդ բաժակից հետո: Նույնիսկ եթե ամեն ինչ հարթ անցնի, պատահածից հետո դուք շատ կամաչեք եւ անհարմար կզգաք: Հնարավոր է նույնիսկ, որ մի որոշ ժամանակով դադարեք շփվել: Նախկին ջերմ հարաբերությունները վերադարձնելը շատ դժվար կլինի, իսկ երբեմն նույնիսկ՝ անհնար:  

Աղբյուրը` Ivona



© NEWS.am STYLE