Բարկացած Դիմա Բիլանը` «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում (ֆոտո եւ տեսանյութ)

06:15   5 մարտի, 2016

Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը ժամանել է Հայաստան: «Եվրատեսիլ 2008»-ի հաղթողը այսօր Եվգենի Պլյուշչենկոյի հետ ելույթ է ունենալու «Սառույցի թագավորները» շոու ժամանակ:

Երգիչը Հայաստան է եկել վաղ առավոտյան: «Զվարթնոց» օդանավակայանում Բիլանը, կտրականապես, հրաժարվեց խոսել լրագրողների հետ: Թռիչքից հոգնած երգիչը պահանջեց, որ իրեն, անմիջապես, տանեն ավտոմեքենայի մոտ:

«Մեզ ճանապարհելու ե՞ք, թե՞ ոչ: Ամբողջ գիշեր չենք քնել եւ սարսափելի հոգնած ենք»,-հայտարարեց երգիչն իր ուղեկցորդին:

Դատելով տեսքից` Դիման տրամադրություն չուներ. նա արագ գնաց դեպի ավտոմեքենան` չփորձելով անգամ լսել լրագրողների հարցադրումները:

Արտիստի հետ Եւեւան է ժամանել նաեւ հայտնի գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան:

Պարույր Սինյավսկի, Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE