Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգը՝ բուռունդուկների կատարմամբ (տեսանյութ)

18:44   7 մարտի, 2016

«Էլվինն ու բուռունդուկները» ֆիլմի հերոսների կատարմամբ բազմաթիվ ստեղծագործությունների cover տարբերակներ կան։ Այդ շարքում է հայտնվել նաեւ Եվրատեսիլ 2016-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգը։ Բուռունդուկների մատուցմամբ մեր այս տարվա եվրատեսիլյան երգը բավականին յուրօրինակ է հնչում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրիտանիայից երաժիշտ Դենի ՄաքԵվոյը անդրադարձել էր Եվրատեսիլ 2016–ի մրցութային երգերին եւ դրանցից մի քանիսը, այդ թվում՝ Հայաստանի պատվիրակի ստեղծագործությունը ներկայացրել էր ակուստիկ տարբերակով։



© NEWS.am STYLE