46-ամյա Ջենիֆեր Լոպեսն American Idol-ում ապշեցրել է իր բաց զգեստով

11:08   12 մարտի, 2016

46-ամյա Ջենիֆեր Լոպեսը American Idol –ում ապշեցրել է իր բաց զգեստով: Երգչուհին հայտնվել էր վարդագույն հագուստով, որն արդեն հասցրել են քննադատել համացանցում:

Լոպեսը բավականին բաց մինի զգեստ էր հագել՝ Fausto Puglisi-ից: Այն վարդագույն էր, մետաղագույն դետալներով ու աստղով՝ կրծքի գծից քիչ ներքեւ:

Ըստ երեւույթին, երգչուհին ինքն էլ այդ զգեստում իրեն շատ հարմարավետ չէր զգում, քանի որ լուսանկարում նա անընդհատ ուղղում է զգեստը:

 

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարներ ՝ Wenn



© NEWS.am STYLE