Գիտնականներն ապացուցել են բնության գրկում սեքսի օգտավետությունը

23:15   28 մարտի, 2016

Դրանք միայն զգացողություններ չեն, այլեւ`գիտնականների կողմից ապացուցված փաստ:

1. Թարմ օդը նշանակում է էնդորֆիններ

Դու երբեւէ տեսե՞լ ես այնպիսի մարդկանց, որոնք մաքուր օդում զբոսանքից վերադառնան  մռայլ եւ նյարդայնացած: Լավ տրամադրության պատճառը էնդորֆիններն են  (երջանկության հորմոնները), որոնք արտազատվում են սթրեսի հորմոնների այրման արդյունքում, երբ մարդը շարժվում է: Եվ դա ընդամենը զբոսանք է: Իսկ սեքսի ընթացքում, երբ մենք ավելի ակտիվորեն ենք շարժվում, այդ կախարդական հորմոններից ավելի շատ ենք ստանում: Իսկ էնդորֆինների ներհոսքը մեծացնում է լիբիդոն, եւ սեքսն առավել վառ է դառնում:  

2. Բնության գրկում սեքսը նվազեցնում է հոգնածությունը 

Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները` վերլուծելով ճաշի ժամին մոտակա այգում «սեքս-ընդմիջում» կազմակերպած զույգերի փորձը: Սիրահարներն իրենց օրգանիզմը լիցքավորում էին բացասական իոններով, որոնք այնքան պակասում են ամեն տեսակ տեխնիկայով կահավորված գրասենյակային  տարածքներում: Այնինչ, հենց բացասական իոնների պակասն է ֆիզիկական թուլության, խրոնիկական  հոգնածության, օրգանիզմի դիմադրողականության նվազման պատճառ դառնում:  

3. Թթվածնի ուժեղացած հոսքը երիտասարդացնում է 

Ֆիզիոլոգներն ապացուցում են. որքան ավելի խորը եւ հաճախակի ենք շնչում, այնքան շատ թթվածին ենք ներշնչում, ինչը հանգստացնում է մտավոր գործունեությունը եւ բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա:  Բուռն սեքսի ընթացքում թոքերի սնուցումը թթվածնով կրկնապատկվում է, իսկ օրգանիզմի թթվածնային բարձր հագեցումը դրականորեն է ազդում արյան շրջանառության վրա:  Դա հնարավորություն է տալիս կանխարգելել սրտանոթային հիվանդությունները, դրականորեն է ազդում մաշկի վրա, որը թթվածնի պակասի պայմաններում թառամած եւ դեղին է դառնում: 

4. Մաքուր օդի պայմաններում սեքսը մեզ ավելի խելացի է դարձնում 

Եթե մարդը շաբաթական երեք անգամ քառասուն րոպե զբոսնում է մաքուր օդի պայմաններում, նրա գլխուղեղի գործունեությունն ակտիվանում է: Մարդն ավելի հեշտորեն է մտապահում տեղեկությունները, ավելի արագ է լուծում տրամաբանական խնդիրները, ավելի վառ եւ արտասովոր գաղափարներ է առաջ քաշում: Բայց սեքսն ի՞նչ կապ ունի:  Պարզվում է` գիտնականները ցանկացել են այս հայտնի տվյալներին «սեռական» համապատասխանություն գտնել: Եվ գտել են: Պարզվել է, որ բավական է շաբաթը երկու անգամը` 15 րոպեով:

Այնպես որ, մի պլանավորեք ձանձրալի ուիքենդ բազմոցին, հեռուստացույցի առաջ, այլ գնացեք գոնե ամառանոց. այնտեղ հաստատ օդն ավելի մաքուր է, քան քաղաքում: Վառ, իրոք գարնանային սեքս, եւ դուք երջանիկ եք, հոյակապ տեսք ունեք, ձեզ հանգստացած եւ թարմ գաղափարներով լեցուն եք զգում: 

 

Աղբյուրը` Liza.ua



© NEWS.am STYLE