Բացահայտում ենք հինգ առասպել սեռական հարաբերությունների մասին

23:14   29 մարտի, 2016

1. Առասպել. Ամուսնության մեջ երջանիկ լինելու համար դուք պիտի սեքսով զբաղվեք ամեն գիշեր

Ոմանց համար դա մղձավանջային առասպել է, որը պետք է անմիջապես հերքել, ոմանց համար էլ դա քաղցր եւ անիրականանալի երազանք է:  Ճշմարտությունն այն է, որ խառնվածքների, սեռական ակտիվության գրաֆիկների եւ նախընտրությունների ամբողջ բազմազանությամբ հանդերձ, հանուն ամուսնական երջանկության դուք ստիպված կլինեք քսմսվել իրար: Եվ հարմարվել զուգընկերոջ ակտիվության գագաթնակետերին: 

2. Առասպել. Ամեն անգամ, երբ սիրով ես զբաղվում, պիտի հեշտությամբ հասնես երանության գագաթնակետին

Նույնիսկ եթե քո սիրելին սիրո աստված է, որը գիտե, թե որտեղ է քո կոճակը, ամեն ինչ կախված է քո անհատականությունից: Կարեւորը, որ ձեր` երկուսիդ համար լավ լինի: Դուք պարտավոր չեք ամեն անգամ նշում անել «Օրգազմ» աղյուսակում:

3. Առասպել. Եթե դուք միաժամանակ օրգազմ չեք ապրել, դուք սեռական ներդաշնակություն չունեք 

Սիրելիներ, դա հազվադեպ է լինում: Կամ էլ կինեմատոգրաֆի կամ կանացի սիրավեպերի ոլորտից է: Դու ավելի շատ շանս ունեք միասին պատասխանելու որեւէ անսպասելի հարցի: 

4. Առասպել. Որքան երկար է տեւում սեքսը, այնքան լավ

Դա ձեր անհատական նախընտրությունների հարցն է: Կանանց շրջանում կան կարճ եւ երկար տեւողության սիրահարներ: Մեկը պատրաստ է թեկուզ օրեր շարունակ անել դա, իսկ մյուսը` մի քիչ քսմսվեց ու հոգնում է: 

5. Առասպել. Տղամարդիկ թանկարժեք կանացի սպիտակեղեն են սիրում  

Անկեղծ ասած, նրանցից ոչ բոլորն են ի վիճակի գնահատել դա: Շատերն ուշաթափվում են` իմանալով, թե ինչքան ես վճարել դրա համար: 

Իսկ ոմանք ուղղակի շփոթվում են եւ լարվում: Որովհետեւ եթե հագել ես այդ բոլոր կապիչները, զուգագուլպաներն ու էլի չգիտես, թե ինչերը, ուրեմն նրանից աներեւակայելին է սպասում, իսկ նա ուղղակի ուզում էր կարդալ սպորտային սյունակը, երշիկով բուտերբրոդ ուտել եւ քնել:  

Աղբյուրը` Cosmo



© NEWS.am STYLE