Ադելը ելույթ կունենա «Գլասթոնբերի 2016» փառատոնում

16:10   19 մարտի, 2016

Բրիտանացի երգչուհին լոնդոնյան O2 մարզահամերգային դահլիճում համերգի ժամանակ հաստատել է, որ մասնակցելու է ամենահեղինակավոր փառատոններից մեկին՝ Գլասթոնբերիին, գրում է Daily Mail–ը:

«Մենք դեռ կհանդիպենք բոլոր նրանց հետ, ովքեր մտադիր են այցելել Գլասթոնբերի փառատոնը այս տարի: Ես ելույթ կունենամ այնտեղ, միայն թե այդ մասին ոչ մեկին մի ասեք, դա իմ գաղտնիքն է»,- բեմից հայտնել է Ադելը: Երգչուհին երգելու է գլխավոր բեմից հունիսի 25-ին:

«Ես դեռ անցած տարի էի ուզում ելույթ ունենալ, բայց իմ ալբոմը պատրաստ չէր: Եվ ի դեպ բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ես ձանձրալի եմ որպես հեդլայներ, կասեմ՝ դուք ինքներդ եք ձանձրալի ձեր փնթփնթոցով»,- հավելել է Ադելը:

Հայտնի երգչուհուց բացի փառատոնին մասնակցելու են նաեւ Muse-ը եւ Coldplay-ը:

Նշենք, որ ավելի վաղ աստղը ասում էր, որ երբեք ելույթ չի ունենա Գլասթոնբերիում, քանի որ բեմը չափից մեծ է: 



© NEWS.am STYLE