Սեռերի պատերազմ. Ինչպես են տարբեր տղաներ ընդունում այն, որ դու օրգազմ չես ապրել

23:24   30 մարտի, 2016

1. «Հավանաբար իմ մեջ ինչ-որ բան խորապես սխալ է եւ վիճակս լրիվ անհույս է: Բայց ի՞նչն է սխալ իմ մեջ»

Այս տղան ինքնաբերաբար ենթադրում է, որ խնդիրն իր սեռական անդամի հետ է կապված: Նա հրաժարվում է նույնիսկ մտածել, որ դու գուցե ծանր օր ես ունեցել: Իհարկե, դու օրգազմ չես ապրել, որովհետեւ նրա սեռական անդամը կարճոտ է կամ էլ նա բավականաչափ հմտորեն չի արել ամեն ինչ կամ էլ ամեն ինչ չափազանց արագ է ավարտվել:  Իսկ գուցե խնդիրը նրա բերանի հե՞տ է կապված:  Եթե մեկ շաբաթ անց ստուգես համացանցում որոնումների պատմությունը, այսպիսի բաներ կհայտնաբերես. «Ինչպես ճիշտ կունիլինգուս անել» կամ «Արդյո՞ք բոլոր աղջիկների մոտ ծլիկը նույն տեղում է»:

2. Անկողնային դիվանագետ

Նա ոչ մեկին ոչնչի համար չի մեղադրում, բայց չի էլ պատրաստվում հանձնվել:  Գուցե կարելի էր դիրքը փոխե՞լ: Կամ էլ փոփոխել սենյակի ջերմաստիճանը եւ խոնավությո՞ւնը:   Արեւը հո աչքերիդ մեջ չի՞ ընկնում: Իսկ գուցե արժի, որ գուլպա՞ հագնես: 

Նա քո ամբողջ ննջարանը կվերափոխի ֆեն-շուի կանոնների համաձայն, միայն թե քեզնից այդ տխրահռչակ օրգազմը պոկի: 

3. «Դե լավ: Աղջիկները երբեք էլ օրգազմ չեն ապրում»

Այդ տղան գաղափար չունի, թե արդյոք սեքս գոյություն ունի սեփական օրգազմից հետո, եւ դա նրան քիչ է հետաքրքրում: Նա անուշադիր  եւ եսասեր սիրեկան է: Գագաթնակետին հասնելով` նա ուղղակի կգտնի հեռուստացույցի վահանակը եւ կսկսի փոխել ալիքները` անկախ այն բանից, թե դու գրգռման կամ բավարարման որ փուլում ես:  

4. «Քո պահանջների հանդեպ զգայուն» տղա

Նա իրոք իդեալական սեքս-զուգընկեր է: Նա անկողնային դիվանագետի խելամիտ տարբերակն է: Եթե ասում ես, թե դու մեկ է` ոչինչ չես զգա, նա կասի.  «Սարսափելի բան չկա: Գուցե ուզում ես, որ  մի անգամ էլ ինչ-որ կերպ փաղաքշե՞մ քեզ»:

Նա գիտե, որ հեռուստացույցը ոչ մի տեղ չի փախչի եւ պատրաստ է քեզ այնքան ժամանակ տրամադրել, որքան պետք է: 

 

 

Աղբյուրը` Cosmo



© NEWS.am STYLE