«Եվրատեսիլ 2016». Բելառուսը ներկայացնող երգիչը բեմ է դուրս գալու լրիվ մերկ

15:35   21 մարտի, 2016

Բելառուսը ներկայացնող երգիչ IVAN -ը (Ալեքսանդր Իվանովը) որոշել է իր մարմնով նվաճել «Եվրատեսիլ»երգի մրցույթը

Բելառուսի 21-ամյա ներկայացուցիչը բեմ է դուրս գալու լրիվ մերկ՝ մի քանի կենդանի գայլերով շրջապատված, գրում է Super–ը: Երգչի պրոդյուսերի մտահղացումով, հենց դա պետք է դառնա բելառուսական կատարման այս տարվա հիմնական մեխը:

28-ամյա հանրահայտ դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայայի ընտրյալը՝ 21-ամյա Ալեքսանդր Իվանովը, մրցույթի համար էրոտիկ շոու է պատրաստել:

Ռուս պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշի հովանավորյալը ստիպված է լինելու հատուկ թույլատվություն ստանալ բեմում կենդանիներով ելույթ ունենալու համար: Պրոդյուսերի խոսքով, այս պահին ինքն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի շվեդական կողմի հետ այս թեմայով բանակցությունները փակուղի չմտնեն:



© NEWS.am STYLE