62-ամյա շոումեն Հալք Հոգանը եւս 25 մլն դոլար է շահել ընկերոջ կնոջ հետ իր սեքսի տեսագրության մասին գործից

13:06   22 մարտի, 2016

62-ամյա ամերիկացի դերասան ու շոումեն Հալք Հոգանը իր դրամապանակը հարստացրել է եւս 25 մլն դոլարով՝ որպես բարոյական փոխհատուցում այն տեսագրության հրապարակման համար, որտեղ նա սեքսով է զբաղվում իր ընկերոջ կնոջ հետ: Շոումենին այդ գումարը կվճարի Gawker Media ինտերնետային լրատվական ռեսուրսը, որը հրապարակել էր Հալքի մասնակցությամբ տեսագրությունը, հայտնում է TMZ-ը։

Իսկ երկու օր առաջ Ֆլորիդայում ատենակալների դատարանը որոշել էր որ Gawker –ը Հոգանին 115 մլն դոլարի փոխհատուցում պետք է վճարի՝ առանց շոումենի համաձայնության այդ տեսագրությունը հրապարակելու համար: Այսինքն ընդհանուր առմամբ Հոգանն այս աղմկահարույց պատմության շնորհիվ հարստացել է 140 մլն դոլարով:

Հոգանի իրավաբանները ապացուցել են, որ պորտալը խախտել է անձնական կյանքի գաղտնիքը, իսկ տեսագրությունն էլ որպես այդպիսին հրապարակման ենթակա չէր:

Շատերը այս գործը մեկնաբանում էին որպես մամուլի ազատության ու հանրահայտ մարդկանց անձնական կյանքի գաղտնիքի իրավունքի պայքար: 



© NEWS.am STYLE