The Weeknd-ը Ռիհաննայի հետ ելույթ չի ունենալու երգչուհու համաշխարհային շրջագայության ընթացքում

12:32   24 մարտի, 2016

Ինչպես հայտնի է, Ռիհաննան սկսել է իր Anti World Tour համերգային շրջագայությունը նոր ալբոմին ընդառաջ:

Երգչուհին դեռ ԱՄՆ–ում է համերգներ տալիս, որտեղ նրա հետ միասին բեմ է դուրս եկել Դրեյքը, համերգներից մեկի ժամանակ էլ ֆաներից մեկն էր փայլուն երգել Ռիրիի համար: Մայամիում էլ հանրահայտ երգչուհին հասցրել էր նկարահանվել նոր տեսահոլովակում:

Իսկ հիմա հայտնի է դարձել, որ երգիչ The Weeknd–ը, որը պետք է Ռիհաննայի հետ ելույթ ունենար եվրոպական երկրներում, հրաժարվել է մասնակցությունից:

«Շրջագայության նախագծում չնախատեսված հանգամանքների ու փոփոխությունների պատճառով The Weeknd–ը ելույթ չի ունենա Ռիհաննայի հետ եվրոպական համերգներում»,- հայտնել են շրջագայության կազմակերպիչները:

«Երգիչը հիմա աշխատում է իր նոր ալբոմի վրա ու չի ուզում ընդհատել գործը»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը:

Ամերիկյան շրջագայության ընթացքում Ռիրիի հետ ելույթ է ունենում Թրեւիս Սքոթը:

 

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE