Ի՞նչով է զբաղվում Լիդուշիկն ԱՄՆ-ում

14:28   18 փետրվարի, 2013

Փոքրիկ երգչուհի Լիդուշիկն ԱՄՆ-ում է: Ֆեյսբուքի նրա էջում շարունակ հետաքրքիր նկարներ էին հայտնվում, եւ NEWS.am STYLE-ը որոշեց հետարքրվել, թե ի՞նչով է նա զբաղվում այնտեղ: 

«Լիդուշիկն ԱՄՆ զբոսաշրջության չի մեկնել, այլ պատրաստվում է իր մենահամերգին: Այն կկայանա փետրվարի 24-ին, Լոս-Անջելեսի «Ալեքս» համերգային սրահում: Իսկ երեկոյի հատուկ հյուրը կլինի երգիչ Վլադիմիր Արզումանյանը, ով արդեն մի քանի ամիս է, ինչ ԱՄՆ-ում է», - պատմեց Լիդուշիկի մայրը: 

Ըստ նրա, սկզբում, երբ երգչուհին տատիկի հետ մեկնում էր ԱՄՆ, նախատեսվում էր, որ նա ընդամենը մի քանի երգ կկատարի: Սակայն տեղում որոշվել է կրկնել նրա՝ Գյումրիի մենահամերգը:



© NEWS.am STYLE