Ռուս աստղերի եւ «հասարակ մահկանացուների» ոսկե բնակարանները

16:14   4 ապրիլի, 2016

Չնայած այս գերպետության մեջ ապրում են 2.5միլիոն թմրամոլներ, 1.5 որբ երեխաներ, ռուս օլիգարխները կազմակերպում են շքեղ հարսանիքներ, իսկ Anews-ը որոշել է ներկայացնել ռուս աստղերի եւ «հասարակ մահկանացուների», վերջիններիս անունները կայքը չի հրապարակում, «ոսկե» բնակարանները: Եթե ցանկություն ունեք տեսնել նրանց, մեղմ ասած, անճաշակությունը, ուրեմն շարունակենք հոդվածը:  

Հայտնի նկարիչ Նիկաս Սաֆրոնովի երեք հարկանի բնակարանը

Իր երազանքների տունը կառուցելու համար Նիկասից պահանջվել է ավելի քան 10 տարի: Մոսկվայում գտնվող այս բնակարանի վերանորոգման գործին  «լծված» են եղել միանգամից մի քանի դիզայներ: 

Բնակարանի առաջին երկու հարկը նորոգված է միջնադարյան ավանդույթներով, իսկ վերին հարկը՝ հայ-տեք ոճով:

Նկարիչը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել բնակարանի մորթյա եւ փայտյա հատվածներին: Ամբողջ կահույքը հնաոճ է:

Ի դեպ, հարցազրույցներից մեկում բնակարանի տերը նշել է, որ իր մահճակալներից մեկը ժամանակին պատկանել է Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետային:

Բնակարանի առաջին հարկում նկարիչը ապրում է, երկրորդ հարկը նախատեսված է հյուրերի համար, իսկ երրորդը ծառայում է որպես արվեստանոց:

Անաստասիա Վոլոչկովայի երեք հարկանի ամրոցը

Անցյալ տարի ռուս բալետի պարուհին Մոսկվայից 13կմ հեռավորության վրա նոր առանձնատուն գնեց:

Բացի ննջասենյակներից եւ հյուրասենյակներից, պարուհին սեփական թատրոնն ունի տանը:

Անաստասիան տունը գնել է 3 միլիոն դոլարով:

Մեկ սենյականոց բնակարան՝ իտալական ոճով

Պարզվում է, որ նման շքեղ տներ ունեն ոչ միայն հայտնի դեմքերը, այլեւ սովորական քաղաքացիները: Օրինակ՝ 36մ2 տարածք ունեցող այս բնարականը գտնվում է Մոսկվայի արեւելքում:

Տան տերը երիտասարդ աղջնակ է, որն այն վերանորոգել է իտալական ոճով:

Նա իր հոր հետ է որոշել տան դիզայնը, գույնը, կահույքը եւ ալն: Բնակարանը վերածվել է ստուդիայի՝ իտալական թանգարանների շնչով:

Ոսկե բնակարան Մագադանում

Մագադանում նույնպես ոսկյա, շքեղ բնակարանների սիրահարներ կան: Տանը կարելի է տեսնել բազմաթիվ նկարներ, մեծ ծաղկամաններ, թանկարժեք ջահեր...

Մի խոսքով, տունը վերածվել է միջնադարյան ամրոցի:

XXI-րդ դարի մասին վկայում է միայն հեռուստացույցը, որը ոսկեզօծ շրջանակով է եզերված:



© NEWS.am STYLE