Նշաններ, որ կինը տալիս է տղամարդուն

22:12   13 ապրիլի, 2016

Տղամարդկանց 70 տոկոսը չի կարողանում վերծանել ոչ մեկն այն նշաններից, որ իրեն փոխանցում է կինը: 

ԻՐԱՐԻՑ ՀԵՌՈՒ ՄԱՏՆԵՐ

Նա առաջին ժամադրությանը լողափի կոշիկներո՞վ է եկել: Հաջողություն է: Իտալացի հոգեբան Մարկո Պակորին պնդում է. սեռական գրգռման պահին աճում է մկանային տոնուսը եւ կինը սկսում է ինքնաբերաբար շարժել ոտքերի մատները: Ստուգիր իտալացու տեսությունը:  

ԱԶԴՐԵՐՈՎ ԱՂՋԻԿ

Նա (կանգնած կամ նստած) ազդրը մի քիչ առաջ է թեքել, ինչն ընդգծում է գոտկատեղը եւ տեսողական առումով երկարացնում է նրա ոտքերը: Դա տիպական ամուսնական խաղ է, կարծում է մարմնի լեզվի փորձագետ Ռոբերտ Ֆիպպսը: 

ՀԱՎՍԱՐ, ԶԳԱՍՏ

Սթրեսի դեպքում սիրտը սկսում է ավելի արագ խփել, իսկ մկանները, այդ թվում` սեղմամկանը լարվում են: Դրա հետեւանքով մենք ավելի ուղղահայաց դիրք ենք գրավում, երբ նստած ենք: Կնոջ կեցվածքի հանկարծակի բարելավումը հստակորեն ասում է` նրան նյարդայնացնում են քո խաղերը: 

ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐ

Երբ ստում ես, սթրես ես ապրում, աճում է զարկերակային ճնշումը: Ամեն ինչից բացի, դա քթի ներքին նուրբ պատերին ծակծկոց եւ քորելու անհաղթահարելի ցանկություն է առաջացնում: Եթե աղջիկն անտարբեր է կոկայինի հանդեպ, բայց անընդհատ քիթն է շոշափում, դա կասկածելի է:

ԱՉՔԻՑ` ԱՉՔ

Անկեղծ ժպիտի (դա նաեւ Դյուշենի ժպիտ են կոչում` այն բացահայտողի անունով) «ստեղծմանը» մասնակցում են ոչ միայն շուրթերը, այլեւ աչքերի շուրջ մկանները: Եթե աղջկա մոտ նման բան ես տեսնում, կարող ես համբուրել: Իսկ եթե նրա աչքերն անշարժ են, իսկ ժպիտը համաչափ, հեռանալու ժամանակն է:  

ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

Եթե կնոջ ձայնը հանկարծակի ցածրանում է, նա քեզ խաբում է, հավատացնում է հոգեբանության պրոֆեսոր Ռիչարդ Ուայզմենը: Այլ հարց է տեմբրը: Եթե նա խոսում է ցածր, թավշյա ձայնով, հաստատ գայթակղում է: Կամ էլ սառը գարեջուր է խմել: 

ՇԵՂԱԿԻ ԵՍ ՆԱՅՈՒՄ

Նա գլուխը դեպի աջ է թեքել եւ դիպել է քո պարանոցին: Ակնարկում է, որ պատրաստ է ավելի մոտիկից ծանոթանալ, ասում է բրիտանացի հոգեբան Լորեյն Ադամսը: Նրան հասկացրու, որ ընկալել ես նրա նշանները` փաղաքշելով նրա մատների կողմնային հատվածները: Եվ աննկատ տաքսի պատվիրիր: 

ԿԱՐԴԱ ՇՈՒՐԹԵՐՈՎ

Նախկին ռազմական քննիչ` «Ինչպես հայտնաբերել ստախոսին» գրքի հեղինակ Գրեգ Հարթլիի խոսքով, սուտը շրթունքներից արյան նահանջի է հանգեցնում: Ջեյմս Բոնդը կարողացել է կրկնակի գործակալ աղջկան բացահայտել այտը համբուրելիս սառը շրթունքներից: Դու էլ կկարողանաս:  

ԹԱՐԹԻՉՆԵՐԸ ԹԱՐԹԵԼ

«Երբ մարդը խաբում է, կոպերի լորձաթաղանթը չորանում է եւ մեծանում է հաճախակի թարթումը», — ասում է Հարթլին: Եթե աղջիկը հավի ճտի նման թարթում է, նշանակում է` փորձում է խաբել քեզ: Իսկ եթե նաեւ սառը շրթունքներ ունի եւ ուռած քիթ, հիշո՞ւմ ես: 

ՊՏՏՎՈՒՄ ԵՄ

Քո դիմաց նստած աղջիկը խոպոպը մատին է փաթաթում. «Դիպչիր ինձ»: Մազերը ձգում է, քաշքշում. «Ես ինձ հարմարավետ չեմ զգում քեզ հետ»:

ԱԿԱՆՋԻԴ ՕՂ ԱՐԱ

Եթե նա տրորում է ականջօղը, հետն էլ նրա դաստակը դեպի առաջ է նայում, նա սիրախաղ է սկսել քեզ հետ, վստահ է Ֆիպսը: Ականջը հո չի՞ կարող կես ժամ շարունակ քոր գալ: 

Աղբյուրը՝ mhealth.ru



© NEWS.am STYLE