Ֆիլմերով թշնամուն հետ չես մղի. կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյան

13:05   8 ապրիլի, 2016

Ռուսաստանում ամենահայտնի հայ կինոռեժիսորներից մեկը՝ Սարիկ Անդրեասյանը, վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների ժամանակ Հայաստանում է եղել։ Անվանի ռեժիսորը սոցցանցերի էջերից մեկում կիսվել է իր զգացողություններով եւ պատմել, թե որքան է ցանկացել իր լուման ունենալ Արցախի պաշտպանության գործում, ինչու չի կարողացել եւ ինչ է պատրաստվում անել։

«Հայաստանից եմ վերադառնում։ Չորս օր տեսել ու լսել եմ հայերի անհանգստությունը պատերազմական իրավիճակում։ Հազարավոր երիտասարդներ կամավոր գնացել են Հայրենիքը պաշտպանելու. հայրերն էլ նրանց հետ՝ իրենց որդիներին պաշտպանելու։ Այդ պահին զարմանալի հպարտություն ես ապրում, բայց միեւնույն ժամանակ ինքդ քեզ անպաշտպան ես զգում, քանզի հասկանում ես, որ արվեստը չի կարող փափուշտից պաշտպանել կամ դիմակայել «սմերչ» համակարգին։

Եղբորս ասում եմ՝ «Իսկ դու մտածե՞լ ես կամավոր գնալու մասին», պատասխանում է՝ «Այո»։ «Գնա՞նք»։ Փոքր-ինչ մտածելուց հետո նա ասաց.

«Լսիր, մենք լիամետրաժ ֆիլմի սցենարից ավելի ծանր բան չենք վերցրել։ Մեզ արագ կսպանեն»։

Այժմ մտածում եմ դասընթացներ անցնել, կրակել սովորել, որովհետեւ վաղ թե ուշ սա կրկնվելու է, իսկ ֆիլմերով թշնամուն հետ չես մղի»,- Instagram-ում գրել է ռեժիսորը»

 

 

 



© NEWS.am STYLE