22-ամյա շվեդուհին՝ առաջին միլիոնատեր բլոգերը

12:16   14 ապրիլի, 2016

Շվեդիայից Քրիստինա Բազանը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն միլիոնատեր է եւ ընդգրկված է Forbes-ի մինչեւ 30 տարեկան ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ զբաղեցնելով 30-րդ տեղը։

Վերջերս աղջնակը մեկ միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրել L'Oreal Paris-ի հետ՝ դրա շնորհիվ համալրելով միլիոնատերերի շարքը։

22-ամյա Քրիստինան, որն իր Kayture բլոգի մեկնարկը տվել է դեռեւս 5 տարի առաջ, Instagram-ի իր էջին հետեւող ավելի քան 2.3 միլիոն օգտատեր ունի։ Աղջիկը համագործակցում է այնպիսի հայտնի ապրանքանիշների հետ, ինչպիսիք են Louis Vuitton-ը, Cartier-ը եւ Chopard-ը։ Նա արդեն հասցրել է հայտնվել Vogue Portugal-ի շապիկին։ Երիտասարդ միլիոնատերն այնքան մեծ համբավ ունի, որ անարգել հայտնվում է Victoria's Secret show-ի հետնաբեմում եւ ցուցադրում, թե ինչ է կատարվում կուլիսների հետեւում։

«Ես կարծում էի, որ գրող կամ ճարտարապետ կդառնամ, անգամ՝ նկարիչ։ Իմ բլոգն այն չէր, ինչով ես ցանկանում էի զբաղվել։ Այն պարզապես հարթակ էր, որտեղ ես ինքնաարտահայտվում եւ ցուցադրում էի իմ ստեղծագործ միտքը»,- ասել է Քրիստինան։

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE