Մահացել է հայտնի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը

10:33   11 ապրիլի, 2016

Երեկ գիշեր Վալենսիայի հիվանդանոցներից մեկում մահացել է հայտնի ռեժիսոր, հեռուստապրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը։ Սուրենն ընդամենը 40 տարեկան էր։

Հայտնի ռեժիսորը տեւական ժամանակ բուժումներ էր ստանում Իսպանիայում։ Նրա մոտ շաքարային դիաբետ էր հայտնաբերվել, իսկ մի քանի ամիս առաջ Սուրենը ինսուլտ էր ստացել։

Բեմադրիչ ռեժիսոր Միքայել Բագրազյանն իր Facebook-յան էջում արդեն ցավակցել է՝ հրապարակելով Սուրենի հետ լուսանկար։

NEWS.am STYLE-ը ցավակցում է Սուրեն Թադեւոսյանի հարազատներին եւ ընկերներին։ 



© NEWS.am STYLE